Վերադառնալ
28.02.2024

Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

   2024 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ  դասարանի աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ:

   Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովսեփյանը: Նա մանրամասն ցուցադրեց Կրթահամալիրի տարածքում տեղակայված՝ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ՆԳՆ աշխատակիցներին և ոստիկաններին նվիրված հուշարձանները:

 Կրթահամալիրի մշակույթի կենտրոնում առաջատար մասնագետ Լիաննա Սահակյանն աշակերտներին ծանոթացրեց Կրթահամալիրում սովորող ոստիկանների հետ տարվող մշակութային աշխատանքներին, իսկ Դ.Հովսեփյանը  ցուցադրեց նաև մշակույթի կենտրոնում փակցված ներքին գործերի նախարարների և ոստիկանության պետերի՝ Արամ Մանուկյանից մինչև գործող նախարար Վահե Ղազարյանի՝ յուղաներկով նկարները և լուսաբանեց նախարարների կողմից տարվող հայրենանվեր աշխատանքները։ Այնուհետև Դ.Հովսեփյանն աշակերտներին ուղեկցեց ՀՀ ոստիկանության պատմության թանգարան, որտեղ նրանք ծանոթացան հայ ոստիկանի անցած հերոսական ուղու հետ:

  Աշակերտները ծանոթացան նաև հանցագործությունների դեմ պայքարում ապացույցների հայտնաբերման համար պատմական տարբեր փուլերում կիրառված կրիմինալիստիկական տեխնիկական միջոցների հնարավորություններին:

    Վերջում  ուղեկցող ուսուցիչներն ու աշակերտները մեծ տպավորություններով հրաժեշտ տվեցին ՀՀ ՀԳՆ կրթահամալիրին: